AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում Վրաստանի գործարարների համար կկազմակերպվի «բաց օր»

Առանձնազրույցից և պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններից հետո վարչապետներ Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ստորև ներկայացվում է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հայտարարությունների տեքստն ամբողջությամբ.

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի – Ջերմորեն ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ բարեկամ Կարեն Կարապետյանին: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք քննարկել մի շարք հարցեր մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման վերաբերյալ: Մենք կկարողանանք ձևավորված հարաբերություններով նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական կապերի հետագա զարգացման ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք հայտնել շարունակել կանոնավոր հանդիպումները բարձր մակարդակով և նպաստել սերտ համագործակցությունը երկու երկրների տարբեր ոլորտներ ներկայացնող գերատեսչությունների հետ: Վրաստանի համար Հայաստանը հանդիսանում է մի պետություն, որի հետ մեզ կապում են բարիդրացիական դարավոր ավանդույթները, իսկ 2017 թվականը կարևորվում է նրանով, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարին: Այս ընթացքում մենք կարողացել ենք ամրապնդել երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և կառուցել փոխշահավետ համագործակցություն: Ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ և մենք համոզված ենք, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով՝ միջազգային չափորոշիչներին և ժողովրդավարական արժեքներին համապատասխան:

Հանդիպմանը քննարկել ենք երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները՝ ինչպես առևտրատնտեսական ոլորտում առկա վիճակը, այնպես էլ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները: Քննարկել ենք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի և այլ ոլորտներին վերաբերող կարևորագույն հարցեր: Հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձել ենք տարածաշրջանում առկա մարտահրավերներին և ընդգծել, որ խաղաղության ու կայունության պահպանումն առանձնահատուկ նշանակություն ունեն մեր երկրների զարգացման գործում:

ՀՀ վարչապետն ուներ շատ հետաքրքիր առաջարկներ՝ մեր երկրների միջև տարբեր բնագավառներում համատեղ շուկայի ներուժի իրացման ուղղությամբ: Մենք այս հարցում ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցինք և խրախուսելու ենք մասնավոր հատվածին, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն տարածաշրջանային կոոպերացիայի ներուժը:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել իմ գործընկերոջը Վրաստան այցելելու համար: Կարծում եմ, որ այս պաշտոնական այցը կլինի նոր խթան երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Շնորհակալություն:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան – Շնորհակալ եմ հարգելի վարչապետ: Ցանկանում եմ մեր պատվիրակության անունից շնորհակալություն հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար, ջերմ՝ բոլոր առումներով, և՛ առարկայական զրույցի, և՛ արևոտ եղանակի: Ինչպես նշեց իմ գործընկերը, եղել է շատ առարկայական զրույց բոլոր այն ոլորտների վերաբերյալ, որոնք հետաքրքիր են երկու երկրներին: Մենք պայմանավորվել ենք նոր լիցք տալ այդ բոլոր ուղղություններին: Խոսել ենք տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցման մասին, և վստահ եմ, որ այստեղ մենք ունենք մեծ ներուժ: Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն այնպիսի երկիր, որտեղ կարող են ներդրում կատարել և հյուրընկալվել որպես զբոսաշրջիկ: Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել ենք այդ ուղղությամբ առաջ շարժվել: Ավելին, մեր գործընկերներն ունեն հստակ հանձնարարականներ՝ կազմակերպել «բաց օր» Վրաստանի այն բոլոր բիզնեսմենների համար, ովքեր ունեն հայկական և հարակից շուկաներում գործելու հետաքրքրություն: Օգտվելով առիթից, կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և պատիվ ունեմ պաշտոնական այցով իմ գործընկերոջ ը հրավիրել Երևան՝ իրեն հարմար ժամանակ, որպեսզի այն նոր ներուժը, որն այսօր դրվում է մեր հարաբերությունների հիմքում՝ կարողանանք զարգացնել: Համոզված եմ, որ ունենք շատ հետաքրքիր հնարավորություններ:

 

Լրահոս
Խորհրդարանում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ. ՌԴ ԱԳՆ Մեյը պատրաստ է անզիջում դիրք բռնել Brexit-ի շուրջ բանակցություններում Ասանժը համաձայն չէ Էկվադորի նախագահի հետ, որն իրեն ցանցահեն է համարել Թուրքիայում սպանվել է իշխանական շրջանակներին մոտ պարբերականի գլխավոր խմբագիրը Ականապատված ավտոմեքենա է պայթեցվել Բաղդադի կենտրոնում Թուրքական դատարանն ընդունել է Դինքի գործով նոր մեղադրականը. Գյուլենը ներառված է որպես կասկածյալ Կոռուպցիայի դեմ պայքարում ունենք օբյեկտիվ, անկաշառ և համարձակ քննիչներից կազմված ծառայություն. ՀՔԾ պետի տեղակալ Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավորը կալանավորվել է «Չորրորդ իշխանություն». Դոն Պիպոյի մահափորձի պատվիրատուների ցանկում է նաև Սոչիից Զորիկը «Ժողովուրդ». Լևոն Մկրտչյանը՝ Լեզվի պետական տեսչության մասին «Հրապարակ». ՀՀԿ-ում դեռ քննարկվում է ԱԺ 9 հանձնաժողովների փոխնախագահների հարցը «Ժողովուրդ». Ռամկավար ազատական կուսակցության» ներսում նոր սկանդալ է հասունանում «Իրավունք». «Գլուխը պատին է տվել». Նապոլեոն Ազիզյանը՝ Ճոյտին «Հայկական ժամանակ». Ռուբեն Հայրապետյանը վաճառքի է հանել ունեցվածքը «Ժամանակ». Տարոն Մարգարյանը ՀՀԿ ակտիվիստների համար քեֆեր է կազմակերպում «Հրապարակ». Դատավորները ահուսարսափի մեջ են «Հայկական ժամանակ». Սամվել Ալեքսանյանը Մասիվում Դալմայից մեծ մոլ է կառուցել «Ժամանակ». Ծառուկյանն իր խմբակցության անդամներին հավաքել է «Փարավոն»-ում ու քեֆ արել «Հրապարակ». Արփինե Հովհաննիսյանն ազատվում է Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակի իրերից «Հայկական ժամանակ». Հիվանդանոցներում չարաշահումներ են արձանագրվել «Ժամանակ». Սերգեյ Մինասյանը կնշանակվի Վրաստանում ՀՀ դեսպան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 30 Թրամփի վարչակազմը ցանկանում է ՌԴ-ի հետ վերագործակել բանակցությունները Ուկրաինայի շուրջը. WP ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսին հանձնեց Սուրբ Մինաս Զորավարի Խաչվառը ՀՀ վարչապետը ԳԴՀ տնտեսության արևելյան հանձնաժողովի ղեկավարի հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացումը Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասում հոգեհանգստյան պաշտոն է կատարել Սարդարապատի հերոսների հիշատակին ՀՀ ոստիկանությունում կաշառք պահանջելու փաստը ստուգելու նպատակով կատարվում է ծառայողական քննություն ՍԱՊԾ պատվիրակությունը մասնակցել է ԿԱՀԿ գագաթաժողովին Նորք-Մարաշում վթարային ջրանջատում տեղի կունենա «Երևանյան ամառ-2017»-ի շրջանակներում կանցկացվի շուրջ 60 մարզամշակութային միջոցառում Թեհրանում կայացել են Հանրապետության տոնին նվիրված եկեղեցական արարողություններ Մշակվում է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման նոր ծրագիրը Թոմ Քաթինայի մանկության երազանքը ինժեներ-մեխանիկ դառնալն էր Միքայել Սողոմոնյանը նշանակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Բրյուսելում կայացել է մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը Մոսկվայում ուժեղ փոթորիկի հետևանքով յոթ մարդ է մահացել Թուրքիան թույլատրել է Գերմանիայի հյուպատոսին այցելել գերմանացի բանտարկված լրագրողին ՀՀ արտգործնախարարն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին Կլուժում լիբանանահայ նկարիչների ցուցահանդես է կազմակերպվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan