Ադրբեջանը մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին. Շարմազանով

Ադրբեջանը վերջին շրջանում ոչ միայն տորպեդահարում է բանակցային գործընթացը, այլ նաև իր ոչ տրամաբանական գործունեությամբ մարտահրավեր է նետել ողջ քաղաքակիրթ աշխարհին: «Թե Լապշինի մութ գործարքը, թե Արցախի սահմանադրական հանրաքվեին ոչ ադեկվատ և հիստերիկ արձագանքը, թե «սև ցուցակի» ընդլայնումը, թե Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչն երի նկատմամբ քրեական հետախուզում հայտարարելը դասական աբսուրդի ժանրից են»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ դրանք զավեշտի ժանրից են: «Բայց մի երկրում, որտեղ ոչ թե սուլթանություն կամ խանություն է կառուցվում, այլ ընտանեկան բացահայտ կառավարում, զարմանալի ոչ մի բան չկա: Ես չեմ զարգանա, որ ոչ միայն Մեհրիբան Ալիևան լինի այդ երկրի փոխնախագահ, այլ պարոն Ալիևի որդին դառնա երկրի վարչապետ, դուստրը` փոխվարչապետ: Այսինքն, նման երկրի որևէ քայլից պետք չէ զարմանալ»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում