«Հրապարակ». Մասիսում նախընտրական կրքերը թեժացել են. բախում է եղել

«Ընտրարշավը դեռ չի սկսվել, բայց Մասիսում նախընտրական կրքերն այնքան են թեժացել, որ երեկ բանը հասել է «դեբոշի»։ Բախվել Են Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի թիմակիցները, երեկ երեկոյան Մասիսում տեղ ու դադար չկար ոստիկանական մեքենաներից, իսկ թեկնածուների շտաբների դիմաց կիլոմետրանոց ավտոշարասյուներ էին։ Մեր տեղեկություններով, վեճը ծագել է այն պատճառով, որ Մուրադյանի որդիների ընկերներից մի քանիսն անցել են Գրիգորյանների կողմը, վերջիններս էլ հաշիվ են պահանջել։ Ի դեպ, հետաքրքիր է, որ Գրիգորյաններն ու Մուրադյանները ոչ միայն կուսակիցներ են, այլև բարեկամական կապ կա նրանց միջև»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում