«Հայկական ժամանակ». Սամվել Բաբայան. «Օհանյանն ու այս դաշինքը միակ ընդդիմությունն են»

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի օգտին ստվերահին բանակցություններ վարող ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի հետ:

Վերջինս խոսելով Սեյրան Օհանյանի և նրա ղեկավարած դաշինքի մասին ասել է. «Օհանյանն ու այս դաշինքը միակ ընդդիմությունն են։ Դրա վառ ապացույցն այն է, որ ողջ մամուլը նրա դեմ է օգտագործվում։ Նրանք փաստաթուղթ են ստորագրել, թե ինչ փոփոխություններ պետք է անեն, և նրանք միանձնյա որոշում չեն կայացնում։ Իսկ ինչ վերաբերում է վարկանիշներին կամ կառույցներին, պետք չէ Ադիբեկին կամ բադիբեկին հավատալ, պետք է տարածքով շրջել ու պարզել, թե քանի ռեալ ռեյտինգային թեկնածուներ ունեն, որտեղ գրասենյակներ կամ համակիրներ կան։ Իսկ եթե միջոցների մասին կուզեք հարցնել, ապա օրենքն ասում է, որ կուսակցության անդամները գումարներ են մուծում։ Դա ձեզ բավարարո՞ւմ է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում