«Չորրորդ իշխանություն». Նախկին մարզպետը նախընտրական խնջույք է կազմակերպել համայնքապետերի հետ

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը ղեկավարում է Արագածոտնի ՀՀԿ նախընտրական շտաբը, փետրվարի 21-ին հավաքել է իրեն հավատարիմ մնացած համայնքապետերին ու մինի քննարկում կազմակերպել: Քննարկումն ընթացել է խնջույքի համեստ սեղանի շուրջ՝ միասին մի կտոր հաց ուտելու պատրվակով:

Ըստ թերթի, նախկին մարզպետը ձեռքի հետ էլ համայնքապետերից պահանջել է ներկայացնել հստակ թվեր, թե որ գյուղը ինչքան ձայն կբերի իր եղբորը, պատգամավորության թեկնածու Նաիրի Սահակյանի օգտին:

«Սարգիս Սահակյանը բաց տեքստով նշել է, որ ընտրողներին փող բաժանելու հարցում ինքը պատրաստ է, սակայն համայնքապետերը պատասխան են տալու յուրաքանչյուր ձայնի համար»,-նշել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում