«Ժամանակ». Գագիկ Խաչատրյանը սկսել է ակտիվորեն մասնակցել ՀՀԿ նախընտրական կամպանիային

ՊԵԿ նախկին նախագահ և ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը անցյալ սեպտեմբերին նոր կառավարության կազմում չընդգրկվելուց հետո սկսել է ակտիվորեն մասնակցել ՀՀԿ նախընտրական կամպանիային:

Ըստ «Ժամանակ»-ի, առանց նույնիսկ հստակ հանձնարարություն ստանալու, ինքը իր վրա է վերցրել ծննդավայր Եղվարդը և Շիրակի մարզը: Երկու տեղում էլ մեծ ֆինանսական հատկացումներ է անում գյուղերին՝ հորդորելով աջակցել ՀՀԿ-ին: Գագիկ Խաչատրյանը ոչ մի ռեյտինգային թեկնածուի չի աջակցում: Որոշել է աջակցել կուսակցության համամասնական ցուցակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում