«Ժողովուրդ». Խաղը «ծախած» մարզիչների գործի հանգուցալուծումը

«2016թ տարեսկզբին հայկական ֆուտբոլում սկանդալային բացահայտումներ եղան։ ՀՀ ԱԱԾ-ն պարզել էր, որ «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչը «ծախել էր» խաղը, ինչից հետո ձերբակալվել էին ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը՝ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը։ Ըստ քրեական գործի՝ նրանք հանցավոր համաձայնությամբ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով կատարել են 1000-3000 դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները՝ ստացել են հսկայական շահույթ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, և 2017թ. այն ուղարկվել է դատարան։ Բայց այս գործով ամենաուշագրավն այն է, որ մեղադրյալներից մարզիչի օգնական Ռուբեն Առուշանյանը ճանաչվել է անմեղսունակ, նրա մասով քրեական գործն առանձնացվել է, և այս գործով անցնողների մեջ նա միակն է, որ գտնվում է կալանքի տակ։ Իսկ մյուս մեղադրյալները, որոնց քրեական գործը քննվում է միասին, ստորագրությամբ ազատ են արձակվել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում