Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կասկածվում է հեղաշրջման փորձի ղեկավարներից մեկի հետ կապ ունենալու մեջ

Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Մահմութ Թանալը հայտարարություն է արել այն մասին, որ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը սերտ կապ ունի ռազմական հեղաշրջման փորձի իրականացման գործում առանցքային դեր ունեցած գեներալ-մայոր Մեհմեթ Դիշլիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջոհմհուրիեթ» պարբերականը:

Պատգամավորը հայտնել է, որ Աքարն ու Դիշլին Սաքարյայում համատեղ հողատարածք են գնել, որտեղ նախատեսել են թոշակի անցնելուց հետո հարևանություն անել: Թանալն այս մասին հարցում է արել Հուլուսի Աքարին, սակայն պատասխան չի ստացել:

«Մարդը ո՞ւմ հետ կցանկանա հարևանություն անել` այն անձանց, ում հետ հոգեպես և մտովի համաձայնություն ունի: Եթե նման բան կա, ապա այլ առնչություններ ևս օրակարգ կգան»,- նշել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում