Արցախի ՊԲ-ն հեգնանքով է արձագանքել ադրբեջանական հերթական ապատեղեկատվությանը

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը արձագանքել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությանը: Արցախի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել, որում հեգնանքով արձագանքել է ադրբեջանական կողմի տարածած հերթական կեղծիքին:

«Ադրբեջանական ագիտպրոպից քիչ առաջ հայտնի դարձավ, որ հայկական կողմն «ամեն օրվա պես» ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ և «ամեն օրվա պես» հետ շպրտվել, սակայն… մեկ տարբերությամբ՝ այս անգամ «հակադիվերսիոն օպերացիան» անձամբ ղեկավարել է նույն ինքը՝ նախկին զինկոմ, նույն ինքը՝ նախկին ոստիկանապետ, իսկ այսօր արդեն պաշտպանության նախարար (համատեղության կարգով նաև՝ հակադիվերսիոն խմբի հրամանատար) Զաքիր Հասանովը… Մաշալլա…»,- գրել է Սենոր Հասրաթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում