Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Ճանապարհների կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում