48 մարդ է զոհվել Սիրիայի Էլ Բաբ քաղաքի մոտ ահաբեկչության հետեւանքով. Sky

48 մարդ է զոհվել սիրիական Էլ Բաբ քաղաքի մերձակա Սուսյան բնակավայրում ականապատված ավտոմեքենայի պայթեցման հետեւանքով, քաղաք, որը նախօրյակին սիրիացի ապստամբների կողմից ազատագրվել էր «Իսլամական պետության» ահաբեկիչներից: Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:

Զոհվածների մեծ մասը սիրիական ընդդիմության մարտիկներն են: Ավտոմեքենան պայթեցվել է ընդդիմության դաշտային շտաբի մերձակայքում:

Նախօրյակին ազատագրված Էլ Բաբը համարվում էր ԻՊ-ի գլխավոր հենարանը Սիրիայի հյուսիսում: Քաղաքը գրավել էին սիրիական զինված ընդդիմության ջոկատները Թուրքիայի բանակի օժանդակությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում