Ժնեւում սկսվել է Սիրիայի շուրջ բանակցությունների երկրորդ օրը

Ժնեւում սկսվել է Սիրիայի շուրջ բանակցությունների երկրորդ օրը. ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան հանդիպում է անցկացնում կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարիի հետ: Այդ մասին, հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:

Նախօրյակին տեղի է ունեցել բանակցութունների բացման արարողությունը՝ սիրիական բոլոր կողմերի մասնակցությամբ: Դրա ավարտից հետո դե Միստուրան լրագրողներին հայտնել է, որ փետրվարի 24-ին երկկողմ հանդիպումներ կանցկացնի՝ որոշելու բանակցությունների այս փուլի ձեւաչափը եւ աշխատանքային պլանը:

Դե Միստուրան նաեւ հայտարարել է, որ կշարունակի բանակցություններում աջակցել կողմերին, շարժվելու համար այն օրակարգով, որը որոշված է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւով, ինչպես նաեւ խթանել ընդդիմության ներկայացուցիչների միջեւ նոր կոալիցիաների ստեղծումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում