ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն նիստ կանցկացնի Վրաստանում

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն՝ գեներալ Պետեր Պավելի ղեկավարությամբ, մարտի 2-ին կժամանի Թբիլիսի եւ նիստ կանցկացնի Վրաստանի մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է վրացական պաշտպանական գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Ռազմական կոմիտեն ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմական մարմինն է եւ հնագույն մշտական մարմինը Հյուսիսատլանտյան խորհրդից հետո: 

Ռազմական կոմիտեն այն հիմնական մարմինն է, որը ռազմական հարցերի շուրջ խորհրդատվություն է տրամադրում որոշումների ընդունման համար պատասխանատու ՆԱՏՕ-ի քաղաքացիական մարմիններին՝ Հյուսիսատլանտյան խորհրդին եւ Միջուկային պլանավորման խմբին:

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն Թբիլիսիում կգտնվի մինչեւ մարտի 3-ը ներառյալ: Այդ ժամանակաընթացքում գեներալ Պետեր Պավելը երկկողմ բանակցություններ կանցկացնի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի եւ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայայի հետ:

Սա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի թվով երկրորդ այցելությունը կլինի Վրաստան: Կոմիտեն առաջին անգամ Թբիլիսի է այցելել 2014 թվականի փետրվարին, հաղորդել է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում