Թուրքիայի եւ ՌԴ նախագահների հանդիպումը կկայանա մարտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու են մարտին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Էրդողանը պաշտոնական այցով Մոսկվայում կգտնվի մարտի 9-ից 10-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում