Իրաքի վարչապետը կարգադրել է ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում

Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին կարգադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է նրա դիվանատան հայտարարության մեջ: 

«Իրաքի ռազմաօդային ուժերի հրամանատարության համար կարգադրություն է արվել հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին, այդ թվում՝ Սիրիայի Ալբու Քամալ քաղաքի տարածքում»,-նշվում է տեքստում: Ընդսմին վարչապետը ճշտել է, որ ավիահարվածների թիրախ են դարձել այն ծայրահեղեկանների դիրքերը, որոնք «պատասխանատու են վերջերս Բաղդադում իրականացված պայթյունների համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում