Գլեդիս Բերեջիքլյանը հանդիպել է Իսրայելի վարչապետի հետ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փետրվարի 24-ի առավոտյան Սիդնեյում հանդիպել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը կողմերը քննարկել են գլխավորապես տնտեսական հարցեր` այդ թվում և առևտրային համագործակցությունը:

Վարչապետ Բերեջիքլյանը Նեթանյահուին ասել է, որ Նոր Հարավային Ուելսը կարող է Իսրայելի համար դարպաս դառնալ դեպի Ասիայի կարևոր երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում