Էրդողանը պատրաստ է մահապատժի վերականգնման հարցով հանրաքվե անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իր երկրի բնակչությունը պահանջի մտցնել մահապատիժ, ապա այդ հարցով ևս հանրաքվե կանցկացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Եթե մահապատիժը վերականգնելու մասին որոշումը մեջլիսից գա, ես կհաստատեմ այն: Սակայն դրա համար անհրաժեշտ է նախ փոփոխել սահմանադրությունը: Այս պահից հայտարարում եմ` եթե անհրաժեշտ լինի, այդ հարցով էլ հանրաքվե կանցկացնենք»,– Մանիսայում ժողովրդի առջև ելույթի ժամանակ հայտարարել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում