Պուտնայի գիտաժողովում հայկական նոր փաստաթղթեր են ներկայացվել

16-ին Յաշի Ալեքսանդրու Յոն Կուզա համալսարանում փետրվարի տեղի ունեցած «Պուտնայի զրույցները» խորագրով 19-րդ պատմագիտական սիմպոզիումի ժամանակ ներկայացվել են հայկական նոր վկայություններ, որոնք նոր լույս են սփռում ռումինական պատմության որոշ էջերի վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պուտնա վանքի Մեծն Շտեֆան հետազոտությունների և փաստագրության կենտրոնի գիտական ​​տնօրեն դոկտոր-պրոֆեսոր Շտեֆան Գորովեյն/Ștefan Gorovei իր «Հայկական նոր վկայություններ Շտեֆան Մեծի ու նրա հաջորդների մասին» զեկույցում ներկայացրել է դեռևս շուրջ 50 տարի առաջ սկսած իր հետազոտությունների արդյունքները: Արևմտյան որոշ գրադարաններից օգտվելով` Յաշ քաղաքի պրոֆեսորը հայտնաբերել է մի կարևոր փաստաթղթի թարգմանությունը՝ «Կամենիցայի հայերի ժամանակագրությունը»: Այն ընդգրկում է 1430-1652 ? ?թ., իսկ դրա մի մասը, որն առնչվում է Մեծն Շտեֆանի ժամանակաշրջանին, գրվել է հայ-թաթարական յուրահատուկ բարբառով` հավանաբար ղփչաղերենով, որն էլ դրանք դարձրել էր անհասանելի: Ժամանակագրության 1465-1536 թթ. ընկած հատվածը կազմվել է Լվովի Հայոց եկեղեցու մի ներկայացուցչի կողմից, որը մահացել է 1536 թ.: Եվ ուրեմն, սույն տեղեկություններն այս ժամանակահատվածի համար արդիական են, այսինքն՝ առաջին ձեռքից: Ժամանակագրությունը կազմված է վիմագիր գրությունների շարքից: Վեց տեղեկություն կա Շտեֆան Մեծի/Ștefan cel Mare մասին, մեկը՝ Բոգդան III-ի/Bogdan III, երկուսը՝ Շտեֆընիցայի/Ștefăn iță, ու ևս վեցը՝ Պետրու Ռարեշի/Petru Rareș մասին: Այս իշխաններից յուրաքանչյուրի վերաբերյալ վերոնշյալ փաստաթուղթը բավականին հայտնի բաներին զուգահեռ տրամադրում է նոր տվյալներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում