«Հայկական ժամանակ». Մարտուն Գրիգորյանի և Արման Սահակյանի հարաբերությունները լարվել են

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Շիրակի մարզում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների միջև լարվածություն է առաջացել ու այն խորանալու միտում ունի։ Լարվածությունը մեծ է հատկապես Մարտուն Գրիգորյանի և Արման Սահակյանի միջև։

«ՀՀԿ-ն այնտեղ առաջադրել է Մարտուն Գրիգորյանին, Արման Սահակյանին, Ֆելիքս Ցոլակյանին, Սուքիաս Ավետիսյանին, Մուշեղ Պետրոսյանին և մի քանի այլ թեկնածուների։ Մ. Գրիգորյանն ու Ա. Սահակյանը, ինչպես գրել ենք, նախ թույլ չտվեցին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին Խաչիկ Բալասանյանն առաջադրվի։ Բալասանյանը Գրիգորյանի հետ պարտավորվածություն ունի, որ Աժ ընտրություններում նրան է պաշտպանելու, քանի որ վերջինս էլ իրեն է օգնել դառնալ քաղաքապետ։

Բալասանյանի օգնությունը կարող է ավելացնել Մ. Գրիգորյանի հնարավորությունը, ինչը դուր չի գալիս մյուսներին ու հատկապես Ա. Սահակյանին։ Այդպիսով Մ. Գրիգորյանը կարող է նրանցից շատ ավելի ձայներ ստանալ։ Շիրակի մարզում ՀՀԿ շտաբի համակարգող Սամվել Նիկոյանը, սակայն, հերքում է, որ իրենց թեկնածուները լարված են միմյանց դեմ»-գրել է թերթը։ «Մեր բոլոր թեկնածուները լարված աշխատում են մեր կուսակցության համար։ Նրանց միջև լարվածություն չկա»,- թերթի հետ զրույցում ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում