«Ժամանակ». Բազմասեր Առաքելյանի և «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև ծեծկռտուք է եղել

Վերջին օրերին բավական լարվել են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզում առաջադրված նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները:

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ նախօրեին ծագած վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել Բազմասեր Առաքելյանի և նույն տարածքում առաջադրված «Ծառուկյան» դաշինքի թեկնածուի միջև: «Ժամանակ»-ին հայտնի է, որ մարզում «Ծառուկյան» դաշինքից առաջադրվել էր նախկին ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Գագիկ Ծառուկյանն անձամբ է խառնվել խնդրի կարգավորմանը: Թերթի տեղեկություններով, նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանին հովանավորում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նրա կողքին են նաև մարզի քրեականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում