«Ժողովուրդ». Դ. Բաբայան. Ադրբեջանը ահաբեկչական պետություն է և չի բացառվում, որ մի օր էլ նույն այդ զենքն օգտագործի ՌԴ դեմ

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է Արցախի հիմնախնդրի կարգավորման թեմային:

«Ստատուս-քվոն փոխելու համար պետք չէ գնալ Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա կամ մի ինչ-որ այլ երկիր: Ստատուս-քվոյի փոփոխությունը դիտարկել միայն սահմանների կամ ռազմաքաղաքական առումով, սխալ է, որովհետև ստատուս-քվոն առաջին հերթին պետք է իրենց ուղեղներում փոխվի, եթե իրենց ուղեղներում չի փոխվել, այսինքն՝ նույն կարծր դիրքորոշումն է, նույն ագրեսիան, նույն ռևանշիզմը, ապա այն չի կարող փոխվել նաև այլ հարթություններում»,- ասել է նա՝ հակադարձելով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարություններին, թե մտադիր է ռուսաստանյան կողմի՝ որպես Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել ստատուս-քվոն փոխելու և ընդհանրապես Ադրբեջանի ամբողջականության հարցը:

Բաբայանը խոսել է նաև ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմայով.«Ադրբեջանը ահաբեկչական պետություն է և չի բացառվում, որ մի օր էլ նույն այդ զենքն օգտագործի Ռուսաստանի դեմ: Սա հավանական է»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում