«Ժամանակ». «Համախմբման» ներսում առկա հակասությունները գնալով ավելի են լրջանում

«Համախմբում» կուսակցության ներսում առկա հակասությունները գնալով ավելի են լրջանում: Վահե Հովհաննիսյանից հետո կուսակցության շարքերը պատրաստվում են լքել zham.am-ի խմբագիր, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ու topnews.am-ի խմբագիր Գեղամ Նազարյանը: Նրանք համարվում են Վահե Հովհաննիսյանի մտերիմ և գաղափարակից ընկերները:

«Ժամանակ»-ի տեղեկություններով, Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքում համարվում է պարտված: Նույն կացության մեջ է նաև Սեյրան Օհանյանը, որին իշխանական հարձակումներից հետո պաշտպանության տակ է առել անձամբ Սամվել Բաբայանը: Նշենք, որ այսօր կայանալու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը, որի ժամանակ մի շարք հարցեր պետք է պարզվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում