Գերմանիայի թուրքերը Թուրքիայի սահմանադրական հանրաքվեի դեմ քարոզարշավ են նախաձեռնել

Գերմանիայի խոշորագույն թուրքական կազմակերպություններից մեկը` «Գերմանիայի թուրքական համայնքը» (ATT) Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի դեմ խոշոր քարոզարշավ է նախաձեռնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:

«Գերմանիայի թուրքական համայնք» կազմակերպության նախագահ Գյոքայ Սոֆուօղլուն հայտնել է, որ Էրդողանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունները հեռանում են ժողովրդավարության սկզբունքներից: «Մենք մերժում ենք ցանկացած նախաձեռնություն, որն առաջ է տանում մեկ մարդու ռեժիմը»,- հայտարարել է Սոֆուօղլուն:

Նա տեղեկացրել է, որ «ոչ»-ի քարոզարշավի շրջանակում իրենք մինչև ապրիլի 9-ը Գերմանիայի տարբեր շրջաններում շուրջ 400 միջոցառում են կազմակերպելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում