Աֆղանստանում ականն ընկել է դպրոցի վրա. երկու աշակերտ զոհվել է

Աֆղանստանի Լագման շրջանում դպրոցի վրա ականի ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն երկու դպրոցական: Եվս երկուսը` ուսուցիչ և աշակերտ, վիրավոր են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:

Լագման շրջանի իշխանությունները հայտնել են, որ ականը նետել են հակաիշխանական զինյալները: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:

«Թալիբան» շարժման զինյալները չեն հայտնում կատարվածում իրենց պատասխանատվության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում