Պայթյուններ սիրիական Հոմս քաղաքում. կան տասնյակ զոհեր

Մահապարտների իրականացրած պայթյունների հետևանքով սիրիական Հոմս քաղաքում զոհվել է առնվազն 42 մարդ: Քաղաքի իշխանությունները հաստատել են հարձակումների մասին տեղեկատվությունը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է BBC ռուսական ծառայությունը:

Նրանց տվյալներով, զոհվել է առնվազն 20 մարդ: «Պայթյունն իրականացրել է ամենաքիչը 6 մահապարտ, որոնք պայթեցրել են իրենք իրենց քաղաքի պետական անվտանգության ծառայության և ռազմական հետախուզության շենքերի մոտ», – ասել է Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռախմանը: Զոհերի թվում բարձրաստիճան զինվորականներ կան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում