Մեկնարկել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաժողովի մեկնարկը տվեց դաշինքի ցուցակի երկրորդ համար, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով իրենց դաշինքը եզակի է , քանի որ իրենց գիտելիքներն են միավորել երեք փորձառու պետական գործիչներ:

«Պատասխանատվության այն բարձր զգացումը, որն առաջնորդեց նրանց, միայն ողջունել կարելի է, քանի որ այն կայացած ուղին, որը նրանք անցել են, պետք է համոզի մի բանում, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ունի նպատակասլացություն»,- ասաց նա:

Մարտիրոսյանը ելույթի ժամանակ ընթերցեց փետրվարի 24-ին ստորագրված համաձայնագիրը, որին միացան նաև այլ մասնակիցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում