Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին միացած ուժերի կազմը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համաժողովին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց իրենց դաշինքին միացած կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և այլ ուժերի ցանկը: Նա նշեց, որ իրենց դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումների, քաղաքացիական շարժումների, Արցախի ու Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիների համար:

«Համաձայնագիրը ստորագրվել է Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից: Այս պահին համաձայնագրին միացել են «Արդարություն», «Ժողովրդական», «Հայկանդուխտ», «Ազգային արժեքների պաշտպանություն» կուսակցությունների, «Անկախ դատավոր-իրավապաշտպան», «Ազատամարտիկների դաշինք», «Հատուկ գնդի վետերաններ», «Միացյալ հայեր», «Կարմիր բերետներ», «Գնանք միասին», «Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպություննե րի մեր գործընկերները»,-ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ միասին իրենք գնալու են դեպի ժառանգություն, համախմբում և հաղթանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում