ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները: Մինչ այդ ԿԸՀ-ն արտահերթ նիստի ընթացքում որոշում էր կայացրել գրանցել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի համամասնական և տարածքային ցուցակները:

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություն են,, 5-ը` դաշինք: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը և Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում