ՊՆ-ն տարածել է շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածել է տեսանյութ, որն ապացուցում է Լեռնային Ղարաբաղի շփման գծում Ադրբեջանի ագրեսիայի վկայության տեսագրությունը:

Տեսանյութի առնչությամբ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է հետևյալը. «Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Աղդամի,Ակնի ուղղությամբ:

Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում