ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Պաղեստինի նախագահին

Հայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը և ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին հանդիպել են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ` ընդառաջելով նախագահի հրավերին: ՀՅԴ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանդիպմանը ներկա էին նաև Անասին ընկերակցող պատվիրակության անդամները:

Հանդիպմանը նախագահ Աբասն անդրադարձել է հայ և պաղեստինցի ժողովուրդների պայքարի նմանությանը, ինչպես նաև պաղեստինյան դատի նկատմամբ հայ ժողովրդի ու հատկապես ՀՅ Դաշնակցության ցուցաբերած զորակցությանը:

Հանդիպման ավարտին Բագրատունին շեշտել է, որ ՀՅ Դաշնակցության համար բռնագրավողին դիմադրելը սրբազան դատ է, և թե պաղեստինցի, թե հայ ժողովուրդներն ունեն իրավազրկվածի նույն վիճակն ու պայքարելու նույն հաստատակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում