AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանական կողմի կորուստների թվում է բրիգադի հետախուզության պետ. ՊԲ-ն հակառակորդի սադրանքի նոր ապացույցներ է հրապարակել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ի գիշերը ադրբեջանական կողմի հարցակման փորձի նոր ապացույցներ է հրապարակել:

Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը ներկայացրել է գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արևելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն:

Առաջին տեսանյութում երևում է Ակնայի ուղղությամբ.

ա/ հակառակորդի կողմից ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկայի կիրառումը

բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի և խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը

գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը:

Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ

ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման և հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը

բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաևը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու ևս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր:

Բացի տեսագրություններից, ԱՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նաև հակառակորդի ճամբարում այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի հետևյալ ձայնագրությունը:

«Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի կողմից՝ արցախյան զինուժի հարձակման մասին տարածված տեղեկությունը ոչ այլ ինչ է, քան սեփական հերթական ձախողումը պարտակելու անհաջող փորձ»,- նշված է ԱՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

 

Լրահոս
Եղիսաբեթ Բ-ն այցելել Է Մանչեսթրում ահաբեկչությունից տուժած երեխաներին Տնային պայմաններում սպասարկվող միայնակ տարեցներին բժշկի նշանակումով կտրամադրվեն անվճար դեղեր Վարչապետը մասամբ բավարարեց Արթուր Հովհաննիսյանի խնդրանքը Պատգամավորը Հայաստանում ստվերի դեմ պայքարում լուրջ աշխատանք է նկատում Ավարտվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի դատարանի դատավորի վերաբերյալ քրգործի նախաքննությունը Գոլը շատ բան է նշանակում իմ և հայրենիքիս համար. Մխիթարյան Եթե ծնողները պնդեն դրամահավաքության մասին, ապա տնօրենն անմիջապես կպատժվի. Լևոն Մկրտչյան Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի անցկացման կարգը Մայիսյան հերոսամարտերը հայ ժողովրդին տվեցին միասնության դասեր. պատմաբան Քերին ամերիկացի ուսանողներին խորհուրդ Է տվել սովորել ռուսաց լեզուն. Politico ԱՄՆ ՄԶԳ-ն Արարատյան դաշտում նոր ծրագիր է սկսել Հայաստանի դեսպանը հանդիպել է Լիբանանի զինված ուժերի հրամանատարի հետ Վենետիկի բիենալեում Հայաստանի տաղավարն ընդգրկվել է 10 դիտարժանների ցանկում Մեղրիում ներկայացվել են գործարար ծրագրեր Քննարկվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագիծը Վրաստանի պատրիարքը չեղարկել Է իր գահակալության 40-ամյակին նվիրված հանդիսությունները Կառավարության առաջարկությամբ ԱԺ-ն հունիսի 8-ին կգումարի արտահերթ նիստ Հայաստանում ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին Իրանը կմիանա նավթային գործարքի երկարացման վերաբերյալ ՕՊԷՔ-ի ցանկացած որոշման Արման Սահակյանը վարչապետին կներկայացնի պետական կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վերլուծությունը Կառավարությունը սահմանելու է շենք-շինությունների տանիքների ու արտաքին այլ տարրերի միասնական ոճ Թուրքմենստանը հետաքրքրված է ԱԳԼՃԿ-ների հայաստանյան փորձով Բրազիլիայում գրեթե 50 մարդ Է տուժել զանգվածային անկարգությունների ընթացքում ՆԱՏՕ-ն ողջունում Է Ռուսաստանի հետ դաշինքի երկրների բարձր մակարդակի շփումները. Ստոլտենբերգ Ընտանիքներ ու անհատներ. սիրահայերը աստիճանաբար վերադառնում են Հալեպ Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրումը կիրականացվի սեղմ ժամկետներում Խաչիկ Դաշտենցի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել Մեզ բոլորիս ֆանտաստիկ ապրումներ պարգևեցիր. Կարեն Կարապետյանը շնորհավորել է Մխիթարյանին Հայաստանում կստեղծվի Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ դիտարկման անցկացման ընթացակարգի պայմանավորվածությունը ՀԱՊԿ-ն բանակցում Է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցելու շուրջ. Յուրի Խաչատուրով Մխիթարյանը պատմություն կերտեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար. ակումբի անդրադարձը ԱԳԲԱ Լիզինգի և Ցեպելին Արմենիայի միջև բացառիկ համագործակցության պայմանագիր է կնքվել Վարչապետը հանձնարարեց ներկայացնել սնանկացման գործընթացների առողջացման առաջարկություններ Դու արժանի ես, իմ ընկեր. Ջորկաեֆը շնորհավորել է Մխիթարյանին Սպանություն Լոռիում. ձերբակալվել է տուժողի կինը Մխիթարյանը Եվրոպայի լիգայում տարած հաղթանակը նվիրել է բոլոր հայերին Կարեն Բոթոյանը հաստատվեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում «Հայկական ժամանակ». ԱՄՆ-ն էականորեն նվազեցնում է Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը «168 Ժամ». ՀՀԿ-ում այսօր քննարկելու է կառավարության թարմացված կազմը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan