Ադրբեջանի տարածած հերթական սուտը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Այն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից <<բեմադրությամբ>>: Այս մասին տեղեկացանք ՊԲ պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում