ԱՄՆ-ի վարչակազմն առաջին ամսին հասավ գրեթե այն ամենին, ինչ պլանավորել էր. Թրամփ

ԱՄՆ-ի վարչակազմը հասավ «գրեթե այն ամենին», ինչ պլանավորել էր անել իր աշխատանքի առաջին ամսվա ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որտեղ հավաքվել էին երկրի 46 նահանգների նահանգապետերը: 

«Չորս շաբաթ (նախագահի պաշտոնում գտնվելուց) հետո ես կարող եմ ասել, որ դա շատ ուրախ էր,- նշել է Թրամփը:- Մենք հասանք գրեթե այն ամենին, ինչին մտադրվել էինք հասնել»:

Նախագահն օրինակ է բերել ներգաղթային քաղաքականության խստացումը: «Աշխարհում կան մեծ խնդիրներ, եւ դուք լավ գիտեք այդ մասին: Բայց մենք շատ գոհ ենք, թե ինչպես են ընթանում գործերը: Մենք շատ խոստումներ տվեցինք անցած երկու տարում, եւ այդ խոստումներից շատերը մենք արդեն կատարել ենք»,- ընդգծել է պետության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում