Թալիշի ուղղությամբ հայկական կողմի հարձակման լուրն ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորումն է. Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը ցնդաբանություն է համարում Ադրբեջանի ՊՆ հայտարարությունն այն մասին, թե իբր հայկական կողմը Թալիշի ուղղությամբ ձեռնարկել է հարձակում: Այս մասին Հասրաթյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես այսօր հրապարակեց փետրվարի 25-ին՝ իր իսկ կողմից ձեռնարկած հարձակողական գործողությունների արդյունքում ունեցած զոհերի անունները, բայց նաև «չմոռացավ»՝ կողմերի միջև կորուստների մասով «հավասարակշռությունը» պահպանելու համար, հարակից տարածել մի ապատեղեկատվություն, համաձայն որի, իբր անցած գիշեր հայկական կողմը Թալիշի ուղղությամբ ձեռնարկել է հարձակում և «կորուստներ կրելով հետ շպրտվել»:

Դե ինչ, ինչպես ասում են՝ երևակայությունը գրավիչ է չափի սահմանում, իսկ այս դեպքում այն ընդունեք որպես ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորում»,- նշել է Սենոր Հասրաթյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում