Թուրքիայի քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր է ձերբակալվել

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Իբրահիմ Այհանը Շանլըուրֆայի (Ուրֆա) օդանավակայանում ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Հաղորդվում է, որ ձերբակալման պատճառը Շըրնաքում պատգամավորի ունեցած ելույթն է:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր ձերբակալվել են:

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում