Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է Բելառուսի նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները: Այդ մասին,հայտնել է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:

«2017 թվականի փետրվարի 27-ին Խորհուրդը որոշել Է Բելառուսի դեմ սահմանված սահմանափակիչ միջոցները երկարացնել մեկ տարով՝ մինչեւ 2018 թվականի փետրվարի 28-ը»,-ասված է հայտարարության մեջ:

Մեկ տարի առաջ Եվրամիությունը հանել է այն պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Բելառուսի 170 պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոյի, եւ բելառուսական երեք ընկերությունների նկատմամբ: Ուժի մեջ են մնացել Մինսկի նկատմամբ զենքի բռնարգելքը եւ Բելառուսի չորս քաղաքացիների դեմ սահմանված պատժամիջոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում