Լապշինի մայրը մեկուսարանում այցելել է որդուն

Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինին երկրորդ անգամ մեկուսարանում այցելել է նրա մայրը` Բելլա Լապշինան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, այս մասին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

Հանդիպման ժամանակ մայրը հետաքրքրվել է որդու պահման պայմանների և ինքնազգացողության մասին:

Չերնինը հայտնել է նաև, որ առաջիկայում Բաքու է ժամանելու նաև բլոգերի կինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում