Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ չի տեսնում

Պաշտոնական Թեհրանը համոզված է` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Քասեմին:

Զսպվածության կոչ անելով` Քասեմին ընդգծել է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում և պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով:

ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել կողմերի հետ հակամարտության կարգավորման և տարածաշրջանում անվտանգության հաստատման նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում