Նյու Յորքում և Վաշինգտոնում հայերը բողոքի ցույցեր են անցկացրել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի

Նյու Յորքում և Վաշինգտոնում հայերը բողոքի ցույցեր են կազմակերպել` ընդդեմ Արցախի Հանրապետության դեմ Ադբեջանի սանձազերծած հերթական սադրանքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ Արևելյան ափի հանձնախումբը:

«Մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից նախագահ Ալիևի ագրեսիան բացահայտ և միանշանակորեն դատապարտելուց հրաժարվելը հանգեցնում է անմեղ մարդկային կորուստների»,– նշել է Հայ դատի ԱՄՆ Արևելյան ափի հանձնախմբի անդամ Օդրի Մարդոյանը:

Բողոքի ակցիաները տեղի են ունեցել փետրվարի 24-ին և 26-ին` կապված նաև Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացրած պոգրոմի տարելիցի հետ:

Վաշինգոտնում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ավտոշարասյունը անցել է հայ ցուցարարների մոտով` տեսնելով, թե ինչպես են նրանք բողոքում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում