Ադրբեջանցի զինծառայողների դիակները տարհանվել են չեզոք գոտուց. ՊԲ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ փետրվարի 27-ին կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակներ ի տարհանման գործընթացը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը»,– ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում