2017թ ի Փետրվարի 25 ի Ադրբեջանական դիվերսիայի տեսանյութը

Սույն թվականի փետրվարի 25-ին Ադրբեջանը դիվերսիոն փորձ կատարեց Արցախի Մարտունու շրջանի հատվածում, սակայն տալով նվազագույնը 5 զոհ և վիրավորներ հետ շպրտվեց:

Անհաջող դիվերսիայից հետո Բաքուն սեփական ձախողումը որևէ կերպ արդարացնելու համար, իր սովորության համաձայն տարածեց ապատեղեկատվություն տարբեր ռազմանակ փորձագետների միջոցով:

Հատկապես նախկին պաշտոնաթող գնդապետ Խեթայի Բախիշովը նշել էր, իբր մարտեր են ընթանում Նարգիզթեփե ռազմավարական նշանակության տարածքի համար: Սակայն քարտեզի վրա էլ պարզ երևում է, որ Նարգիզթեփեն մոտ 20 կլիոմետր հեռու է այն վայրից, որտեղ Ադրբեջանն իրականացրել է իր անհաջող դիվերսիոն փորձը:

Արշակ Զաքարյանը ներկայացնում է մի տեսանյութ, որտեղ պարզ երևում է, ինչպես են ադրբեջանցի դիվերսանտները մեր դիրքերին մոտենալու փորձ կատարում և ինչպես են մեր տղաները սառնասրտորեն դիրքավորվելով իրնց տեղերում, հետ շպրտում ադրբեջանցիներին, ովքեր չեզոք գոտում թողնելով իրենց վիրավոր ընկերներին, փախուստի են դիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում