Հայաստանը չի ցանկանում, որ տարածաշրջանն ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ. Սերժ Սարգսյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: Այս մասին նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի ընթացքում Բրյուսելի ԵԺԿ կենտրոնակայանում ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ հանդիպման ընթացքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը, ինչպես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում և, ի տարբերություն Ադրբեջանի, բնավ չի ցանկանում, որպեսզի տարածաշրջանը ևս մեկ անգամ ընկղմվի պատերազմի մղձավանջի մեջ։ Հանրապետության Նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը ջանքեր չի խնայելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համատեղ հասնելու հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչը, Նախագահի համոզմամբ, նաև միջազգային հանրության հավաքական ընկալումն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում