Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ ջանքերին. ՀՀ Նախագահ

Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսի խմբի ջանքերի աջակցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում Սերժ Սարգսյանը նշեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել մեր տարածաշրջանում ամենապաթյունավտանգ անվտան գային մարտահրավերներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին:

«Այս համատեքստում մեծապես կարևորեցի ՆԱՏՕ-ի և անձամբ պարոն Ստոլտենբերգի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Շնորհակալ եմ պարոն գլխավոր քարտուղար՝ մեզ աջակցելու համար, ես նկատի ունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ապրիլյան պատերազմը և դրանից հետո շարունակվող կանոնավոր կրակահերթերը ծանր հրետանու և զինտեխնիկայի կիրառմամբ փաստում են, որ այլևս այդ հակամարտությունն ակտիվ է, և այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային հանրությունը միավոր վի քաղաքակիրթ լուծման շուրջ՝ աջակցելով հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»,– ասաց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Ստոլտենբերգի հետ հանդիպմանը փաստել են՝ համաձայն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթղթի՝ հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պատպանությունն ու ամրապնդումը, ազատության և արդարության ապահովումը և ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում