Թրամփը խոստացել է ռազմական բյուջեի «պատմական բարձրացում»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է երկրի ռազմական բյուջեի «պատմական բարձրացում»:

«Այդ բյուջեն կհամապատասխանի իմ խոստմանը՝ ապահովելու ամերիկացի ժողովրդի անվտանգությունը: Դա ենթադրում է ռազմական ծախսերի պատմական ավելացում»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ամերիկացի նահանգապետերի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը նաև խոստացել է վերականգնել երկրի դատարկված զինված ուժերը: Նրա խոսքով, դրա հետ կապված լրացուցիչ քայլեր կներկայացնի երեքշաբթի երեկոյան ԱՄՆ կոնգրեսին դիմելու ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում