«Հրապարակ». ՊԵԿ-ում փոփոխությունները շարունակվում են

«Գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսա Սամվել Սանամյանի՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո այդ վարչության ստորաբաժանումներում կադրային փոփոխություններ են եղել։ Մենք տեղեկացանք, որ օպերատիվ հետախուզական և արագ հակազդման բաժնի պետ է նշանակվել Արմեն Արթուրի Ալեքսանյանը՝ գնդապետ Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի որդին։ Նա տարիներ ի վեր աշխատում էր նույն բաժնում, բայց բաժնի պետ նշանակվեց այն բանից հետո, երբ հայրն ակտիվ գործունեություն ծավալեց՝ սատարելով նախկին Պնախարար Սեյրան Օհանյանին, թեև նա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» համամասնական ցուցակում ընդգրկված չէ։ Ի դեպ, շաբաթ օրը դաշինքի համաժողովին մասնակցում էր նաև Ամարասի Արթուրը՝ նա նստած էր Սեյրան Օհանյանի կողքին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում