«Իրավունք». Լևոն Մարտիրոսյանը՝ Անգլիայում ՀՀ դեսպան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը, թեպետ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ հաջորդ Ազգային ժողովում չի լինելու, քանի որ ՀՀ նախագահից այլ պետական աշխատանքի հրավեր է ստացել և սիրով ընդունել է, սակայն թե կոնկրետ ի՞նչ պաշտոն, խիստ գաղտնի է պահում։ Ավելին՝ այս մասին անգամ պատգամավոր գործընկերների հետ չի կիսվում Մարտիրոսյանը։

«Իրավունք»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Մեծ Բրիտանիայի էսեքսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտած պատգամավորը, ամենայն հավանականությամբ, կգործուղվի Միացյալ Թագավորություն՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում