«Հայկական ժամանակ». Արա Բաբլոյանը ցանկանում է որդուն տեսնել առողջապահության նախարարի պաշտոնում

«Այդպես թողնում ենք, որ անակնկալ լինի, հիմա չենք ասում»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում ինքն ու որդին գնալու են ԱԺ նույն խմբակցություն։

Հիշեցնենք, որ հայր Բաբլոյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականում է, և եթե այդ կուսակցությունն ընդամենը նվազագույն շեմը հաղթահարի, նա պատգամավոր կդառնա։ Իսկ նրա որդին՝ Արման Բաբլոյանը, որը ղեկավարում է իրենց ընտանիքին պատկանող Արաբկիր բշժկական կենտրոնը, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է և Երևանի թիվ 2 ընտրատարածքում։

Իսկ միգուցե նրանցից մեկնումեկը կառավարությո՞ւն գնա, հատկապես որ որդին 2013-2015թթ. Առողջապահության փոխնախարար է եղել, ու մինչև հիմա էլ պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, թե Արա Բաբլոյանը ցանկանում է որդուն տեսնել առողջապահության նախարարի պաշտոնում։ «Հիմա ոչինչ չենք կարող ասել։ Նախ, պետք է աշխատենք, ժողովուրդը պետք է գնահատի, կընտրի՝ հետո կորոշենք»,- պատասխանել է Արա Բաբլոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում