«Առավոտ». Պատգամավորի թեկնածուները «նախընտրական ասֆալտ» են փռում

«Առավոտ»-ը գրել է. «Մոտալուտ ընտրությունների մասին մեր երկրում հուշում են ոչ միայն թեկնածուների նախընտրական պաստառները, նրանց մասին պատրաստված գովազդային հոլովակներն ու տնետուն բաժանվող բուկլետները, այլև փողոցներում ջանասիրաբար կատարվող «մինի» ասֆալտապատումները:

Անգամ առատ այս ձնհալի պայմաններում, որ մայթերով ու փողոցներով կարելի է ասել փոքրիկ գետակներ են հոսում, համայքնի ղեկավարները, պատգամավորի թեկնածուները «նախընտրական ասֆալտ» են փռում, փոսալցումներ անում, սակայն ժամեր անց ջրերը մաքրում, այդ ասֆալտը տանում են՝ այդպիսով քամուն տալով թեկնածուների և նաև բյուջեի ռեսուրսները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում