Ավստրալիայում ԻՊ-ի կողմնակից է ձերբակալվել զինյալների համար լազեր մշակելու մեղադրանքով

Ավստրալիայի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի աշխատակիցները երկրի հարավ-արեւելքում իրականացված ստուգարշավի ընթացքում մի տղամարդու են ձերբակալել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 28-ին հայտնել է ավստրալական The Daily Telegraph հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ 42-ամյա Էլեկտրիկ Հայզեմ Զահաբը ձերբակալվել է Յանգ քաղաքի (Նոր Հարավային Ուելսի նահանգ) իր տանը:

Նշվում է, որ Զահաբը մշակում էր լազերային սարք, որը ԻՊ-ի ահաբեկիչներին կօգներ խույս տալ կառավարվող հրթիռներից, որոնք կոալիցիայի ուժերի կողմից օգտագործվում են Իրաքում եւ Սիրիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում