AM | RU
USD
EUR
RUB

Նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է ԵԱՏՄ-ԵՄ-Իրան մերձեցմանը նպաստելու Հայաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը պատրաստ է նպաստել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության փոխշահավետ մերձեցմանը: Կարնեգի հիմնադրամի Բրյուսելի գրասենյակի փորձագետների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը սկզբնական շրջանում փշոտ ընդունվեց մեր որոշ արևմտյան գործընկերների կողմից, սակայն ուրախ եմ, որ ժամանակն ամեն բան իր տեղը դրեց: Մենք պատրաստ ենք նպաստելու ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների փոխշահավետ մերձեցմանը: Հայաստանը շահագրգռված է համաեվրոպական համագործակցությամբ: Մենք քաջ գիտակցում ենք, որ եղած խնդիրները լուծելու լավագույն ուղին համագործակցությունն է, իսկ հակամարտության ու նոր բաժանարար գծերի ստեղծման քաղաքականությունը ապագա չունի»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը պատմականորեն հարաբերությունների մեծ փորձ ունի Իրանի հետ, իսկ ներկա սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերը դարձնում են Հայաստանը լավ հարթակ Իրան մուտք գործելու ցանկություն ունեցող եվրոպական ընկերությունների համար:

ՀՀ Նախագահի խոսքով, Իրանի հետ զարգացնելով տարածաշրջանային օրինակելի համագործակցություն՝ Հայաստանն այսօր լավ նախադրյալներ ունի՝ դառնալու Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստների հետ կապող ամենաապահով և ամենակարճ տարանցիկ ուղին։ Դրան էր միտված Հյուսիս-հարավ ավտոմայրուղին՝ վրացական նավահանգիստներից դեպի Երևան, և ապա դեպի Իրանի սահմանակետ տանող ավտոճանապարհը ԵՄ-ի հիմնական երթուղում ներառելը։

«Հայ-վրացական բարեկամական հարաբերությունները Հարավային Կովկասի անվտանգության կարևորագույն օղակներից են։ Վրաստանի հետ մենք մշտ? ?պես բոլոր ընթացիկ հարցերը կարգավորել ենք բարիդրացիության և փոխըմբռնման մթնոլորտում: Մեր համագործակցությունը երբևէ չենք պայմանավորել երրորդ երկրների հետ հարաբերություններով: Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ-ի անդամի, և Վրաստանի՝ որպես ԵՄ-ի ասոցացված գործընկերոջ, այսօրվա համագործակցությունը փաստում է փոխշահավետ հարաբերությունների նոր հնարավորությունների մասին»,- նշել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստակամ է դառնալու այն կայուն գործընկերը տարածաշրջանում, որը կնպաստի խոշոր դերակատարների միջև հակասությունների հարթման , տնտեսական զարգացմանն ուղղված ուղիների մշակման և ներդրումային արդյունավետ քաղաքականության ձևավորման գործընթացին:

Լրահոս
Հայաստանն ու Վրաստանն ընդլայնում են մշակութային կապերը. նախատեսվում են համատեղ հնագիտական պեղումներ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Հայաստան ժամանած թուրք գործիչները ցանկանում են, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված հարցեր Սերժ Սարգսյանը Յուրի Ջորկայեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցչական պատվիրակությունը եղավ Գյումրիում Մինսկում կայացել է Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր է տալու. Մանվել Գրիգորյան ՀՀ Նախագահն «Արմենպրես»-ի ֆոտոլրատվության պատասխանատու խմբագիր Ֆելիքս Առուստամյանին շնորհել է վաստակավոր լրագրողի կոչում Անկախության տոնի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն Նարեկ Հախնազարյանին, Մկրտիչ Արզումանյանին, Արամեին, Սիրուշոյին, այլ արվեստագետների շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում 26 տարի առաջ հայ ազգը ցուցաբերեց քաղաքական համախմբվածություն, դա ամենամեծ ձեռքբերումն է Հայաստանի 200 ուսանողներ սեպտեմբերի 21-ի օրամուտը դիմավորեցին «Եռաբլուր» պանթեոնում Միջնորդները գիտակցում են, որ բանակցային գործընթացում Ադրբեջանը վստահելի գործընկեր չէ. «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Կատալոնացիները ժողովրդավարական ուղով իրենց ապագան որոշելու իրավունք ունեն. ԵԽ պատգամավորներ Հայաստանի Հանրապետությունը դարձավ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ Թուրքիայում կարող է վտանգավոր լինել Կարո Փայլանի և այլ ընդդիմադիր հայացքներ ունեցողների համար Նախատեսվում է Բուլղարիայի նախագահի այցը Հայաստան Ջեմ Օզդեմիրը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին. Շտայնմայեր Գերմանիայում բացվել է ալիևների ընտանիքի հերթական կոռուպցիոն գործը. Süddeutsche Zeitung ՀՀ Նախագահը պարգևատրեց հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած մի խումբ անձանց Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Մադագասկարի արտաքին գործերի նախարարի հետ ՀՀ Նախագահը պարգևատրեց Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակ պատգամավորին Հայաստանն ու Վրաստանը բարձր մակարդակի առաջիկա փոխայցելություններ կունենան ԱՄՆ ձգտում է ընդլայնել Հայաստանի հետ շահավետ առևտրային ու ներդրումային կապերը. Դոնալդ Թրամփ ՀՀ Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրեց Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր Թովմասյանին Անկախությունը նախևառաջ պատասխանատվություն է. Մշակույթի գործիչներն անկախության մասին Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հռոմի Պապը, Դոնալդ Թրամփը, այլ առաջնորդներ Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել Լապշինը խղճում է Ադրբեջանի բարձրաստիճան իրավապահներին, որոնք ստիպված են եղել իշխանությունների պատվերով հայտնվել հիմարի դերում Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ օրակարգային մի շարք հարցեր Գերմանիան Իրանի միջուկային համաձայնագիրը խզելու հիմքեր չի տեսնում «Երկրները մեկ հարկի տակ» նախաձեռնության շնորհիվ հայկական արտադրանքը կներկայացվի օտարերկրյա գործարարներին Լեհաստանի Սենատում տեղի է ունեցել հայ համայնքի պատմությանը նվիրված միջազգային գիտաժողով ՌԴ ԱԳՆ-ն տարօրինակ և անհասկանալի է որակել Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը Կանենք առավելագույնը, որպեսզի ամուր հիմքերի վրա դրված Հայաստան փոխանցենք գալիք սերունդներին Գործը տարածքներին չի հասնելու. Արցախի թեմի առաջնորդ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ վերջին հանցագործություններին և իր հետագա պաշտոնավարմանը Արցախի անվտանգությունը վտանգող ցանկացած փոփոխություն անընդունելի է. Կարեն Միրզոյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan